ԼՂՀ ԱԱԾ տնօրենը հաստատել է քարվաճառցի հովվի դիակի հայտնաբերումը
Արցախ
ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ԼՂՀ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հաստատեց, որ հայտնաբերվել է օրերս անհետացած 17-ամյա քարվաճառցի հովվի դին:
«Քրեական գործի շրջանակներում նախաքննություն է իրականանում: Այլ մանրամասները կտրամադրվեն հետագայում»,-«Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց Վիկտոր Քոչարյանը:
Հուլիսի 7-ին՝ ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին՝ Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում), հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան