«Հրապարակ». Որոշել են տրանշների ու գրանտների մեծ «խմբաքանակ» ուղարկել Հայաստան
Հայկական Մամուլ
Մինչ ռուսաստանյան գերատեսչությունները բավարարվում են ընդամենը «բարի ցանկություններով» եւ չեն փորձում Հայաստանում տեղեկատվական, հասարակական-քաղաքացիական «ֆորումներ» ու հարթակներ ունենալու համար ձեռքը գրպանները տանել, արեւմտյան հանրույթը, ըստ թեր թիաղբյուրների, ոչ միայն պատրաստվում է աշնանը տրանշների ու գրանտների մեծ «խմբաքանակ» ուղարկել Հայաստան' քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարական ծրագրերի իրականացման համար, այլեւ դրանք վերահսկելու կառուցիկ մեխանիզմներ է կիրառում:
Թերթի տեղեկություններով, վաղը Հայաստան կժամանի տրված գումարների նպատակային օգտագործումը «դիտարկող» առաջին «վերահսկող պալատը»:
Ի դեպ, աշնանն սպասվող գրանտային այդ «տրանշներն» ու քաղաքացիական ակտիվության «սեպը» անհանգստություն են պատճառում ոչ միայն ՀՀ-ում ռուսական դեսպանատանն ու դեսպան Վոլինկինին, այլ նաեւ հայաստանյան իշխանություններին: «Ժառանգության» նկատմամբ վերջին օրերի «հետախուզական» եւ այլ «նկրտումները» պայմանավորված են հատկապես այս հանգամանքով, քանզի արեւմտյան ներարկումների «առյուծի բաժինը», նույն աղբյուրների փոխանցմամբ, բաժին է հասնելու երիտասարդական-քաղաքական-բարեփոխիչ գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին-կառույցներին:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել