«Ժողովուրդ».Հայաստանը կքննարկի ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը
Հայկական Մամուլ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը երեկ հայտարարել է, թե մինչեւ 2014 թ. հոկտեմբեր ամիսը Հայաստանը կքննարկի եւ կհաստատի 2015թ. ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը: Իսկ մաքսային այդ արտոնությունը վերաբերելու է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը ներկրելու է ե՛ւ բենզին, ե՛ւ դիզվառելիք, ե՛ւ նավթային հանքանյութ: Իսայանը նաեւ ասել է, թե այլ ընկերությունների ոչ ոք չի արգելել նավթամթերքի լրացուցիչ ծավալներ մատակարարել, բայց նրանցից արդեն մաքսատուրք կգանձվի:
Այսպիսով, պաշտոնապես հայտարարվեց, որ 2013թ. կնքված գազային պայմանագրից հետո «Գազպրոմ»-ին ՀՀ Սահմանադրությունից վեր արտոնություններ են տրվել՝ մենաշնորհային դիրք տալով: Նման հայտարարությունները, թերեւս, այսուհետ պետք է ոչ թե արտասովոր համարել, այլ' Հայաստանի գաղութացման գործընթացի տրամաբանական շարունակություն:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել