«Ժողովուրդ». Տարօրինակ խառնաշփոթ ԱԺ-ում
Հայկական Մամուլ
Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, մեղմ ասած, տարօրինակ խառնաշփոթ է առաջացել ԱԺ-ում, որն ավելի խորացավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նշանակմամբ: Այսպիսով, մինչ ԱԺ նախագահն ու աշխատակազմի ղեկավարը մտածում են, թե որ լրագրողին թողնեն ԱԺ, ու ինչ հագուստով, ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անկազմակերպ ձեւով մեկնում են արտասահմանյան ուղեւորությունների ու խայտառակում մեզ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ, օրինակ, հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայում գտնվող հայկական պատվիրակությունը ղեկավար չի ունեցել, քանի որ ԱԺ փոխխոսնակ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջին պահին հրաժարվել է մեկնել Լոնդոն:
Ստիպված արդեն Լոնդոնում ինքնաբուխ կերպով որոշվել է պատվիրակության ղեկավար նշանակել Թեւան Պողոսյանին, քանի որ միայն նա է շատ լավ տիրապետել անգլերենին: Հիշեցնենք, որ այս պատվիրակության կազմում ընդգրկվելու համար պայքարում էր երիտհանրապետական Նաիրա Կարապետյանը, սակայն ապարդյուն: Նրան չտարան:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել