Երևան-Սևան ճանապարհին մոտ 50 մետր ձորը գլորված «Մերսեդեսի» վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 15-ին' ժամը 19.43-ին, տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (21-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 PC 379 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ 1987թ. ծնված Վ. Ս.-ը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել