Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ իր գործընկերներին
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին` Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ընդունեք մեր խորին և անկեղծ ցավակցությունները Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների վիշտն ու ցավը և շուտափույթ ապաքինում ենք ցանկանում բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրում:
Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի կապույտ գծի «Պարկ Պոբեդի» և «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջև ընկած ուղեմասում գնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների, զոհվել է քսան մարդ, ևս գրեթե 130-ը հոսպիտալացվել է:
Տուժածների թվում են երկու հայազգի անձիք, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել