Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան 

Քննարկվեցին դեղերի գովազդի և կլինիկական հետազոտությունների նոր օրենքի նախագծով նախատեսվող սկզբունքները

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ շարունակվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։ Մասնագիտական խորհրդակցությունների առաջին օրն անդրադարձ կատարվեց դեղերի գովազդին, այնուհետև քննարկվեցին դեղերի կլինիկական հետազոտությունների վերաբերյալ հոդվածները:

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը նշեց, որ դեղի գովազդը տեղեկատվության տարածումն է դրա նշանակումը, մատակարարումը, իրացումը, կիրառումը և սպառումը խթանելու նպատակով։ Այն կոչված է դեղի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելուն կամ պահպանելուն:

Լիլիթ Ղազարյանը ներկայացրեց Հայաստանում և արտերկրում դեղերի գովազդի կարգավորման մեխանիզմները, դրանց իրավական և էթիկական կողմերը: Մասնագետը նշեց, որ դեղերի օրենսդրական կարգավորման ամերիկյան մոդելով թույլատրվում է բոլոր դեղերի հանրային գովազը, մինչդեռ եվրոպական մոդելի կիրառման դեպքում զանգվածային լրատվամիջոցներով թույլատրվում է միայն առանց դեղատոսմի բաց թողնվող դեղերի գովազդը:

Բանախոսը շեշտեց, որ մեր երկրում դեղերի ոլորտը կարգավորվում է «Գովազդի մասին» (1996թ.) և «Դեղերի մասին» (1998թ.) ՀՀ օրենքներով, ինչպես նաև «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդների թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ (2006թ.):

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսվում է դեղ չհամարվող ցանկացած արտադրանքի (կենսակտիվ հավելումներ, գեղարարական միջոցներ և այլն), որպես բուժման միջոցի գովազդի արգելում: Առաջարկվում է նաև արգելել գովազդի նպատակով դեղը ուղղակիորեն սպառողին կամ բժշկական և դեղագործական համակարգում գործունեություն իրականացնող անձանց տրամադրումը:Դեղերի գովազդատուն նվազագույնը երկու տարի ժամկետով պետք է պահպանի լիազոր մարմնի սահմանած ցանկին համապատասխան գովազդային նյութերը և տվյալները` գովազդի դիտարկման նպատակով ներկայացնելու համար:

Կարգելվեն նաև բժշկական և դեղագործական համակարգում գործունեություն իրականացնող անձանց շրջանում դեղեր գովազդելիս դեղերի անվճար նմուշներ, նվերներ, շահույթ կամ վարձատրություն դրամական կամ իրային արտահայտությամբ առաջարկելը, տրամադրելը կամ խոստանալը:

Քննարկման երկրրոդ օրը` դեղերի կլինիկական հետազոտությունների փորձագետ Գայանե Ասլանյանը նշեց, որ կլինիկական հետազոտությունները մարդկանց կամ անասնաբուժական դեղերի դեպքում կենդանիների վրա իրականացվող փորձարկում է, որով նախատեսվում է հայտնաբերել կամ հաստատել հետազոտվող դեղագործական արտադրանքների կլինիկական, դեղաբանական և ֆարմակոդինամիկական այլ հատկությունները, հայտնաբերել դրա կողմնակի ազդեցությունները և ուսումնասիրել մեկ կամ մի քանի հետազոտվող դեղագործական արտադրանքի օրգանիզմում ներծծման, բաշխման, մետաբոլիզմի և արտազատման գործընթացը` դրա անվտանգությունը և արդյունավետությունը գնահատելու նպատակով։

Բանախոսը նշեց, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում կլինիկական հետազոտությունները կարգավորվում են ICH GCP պահանջների համաձայն:

Կլինիակական հետազոտությունների կարգավորումը մեր երկրում իրականացվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով (1996թ.), «Հայաստանի Հանրապետությունում նոր դեղերի կլինիկական հետազոտությունների անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ (2001թ.), ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի «Դեղերի կլինիկական հետազոտություններ անցկացնելու, թույքտվություն uտանալու համար անհրաժեշտ փաuտաթղթերի ցանկը և էթիկայի հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաuտատելու մաuին» (2011թ.) հրամանով:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծով` կլինիկական փորձարկումները նախատեսվում են իրականացնել լիազոր մարմնի սահմանած «Պատշաճ կլինիկական գործունեության» կանոններին համապատասխան:

Կլինիկական փորձարկումների իրականացման թույլտվությունը տալիս է լիազոր մարմինը` հաստատելով փորձարկման ծրագիրը և կից փաստաթղթերը` փորձագիտական դրական եզրակացության և կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա:

Անդարդարձ կատարվեց նաև կլինիկական փորձարկումներում ներգրավված փորձարկվողների իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծվող Էթիկայի հանձնաժողովի կարգավիճակին, գործունեության անկախության ապահովմանը ինչպես նաև կլինիկական փորձարկումներում առանձին սոցիալական խմբերի ընդգրկման հարցերին:

Կլինիկական փորձարկումների Էթիկայի հանձնաժողովի գործունեության նպատակներն են` Հայաստանում դեղերի և հետազոտվող դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումների ընթացքում բոլոր շահագրգիռ անձանց իրավունքների առավելագույն պաշտպանությունը:

Ամփոփելով քննարկումները` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ոլորտի ներկայացուցիչներին տվեց հանձնարարականներ` օրենքի նախագիծն առավել պարզեցնելու նպատակով:

Հիշեցնենք, որ մինչ այս ԱՆ մասնագետները քննարկել են «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնարար դրույթներից զուգահեռ ներմուծմանը և գրանցման ընթացակարգերին վերաբերող հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել
Ամենադիտված