Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ԱՐԽԻՎ
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես' Երևանի Արագածի փողոցի թիվ 93 շենքի մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք, Բագրևանդ թաղամասում' «Գոլդ» չգործող խաղատան մոտակայքում' 5000 քմ բուսածածկ տարածք, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում' 2000 քմ խոտածածկ տարածք և եղեգնուտ, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի մոտակայքում' 1600 քմ բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտակայքում' 600 քմ խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի մոտակայքում' 1 հա, Բաղաբերդ թաղամասի մոտակայքում' 2000 քմ, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում' 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)