«Ժողովուրդ». «Տաթեւեր» ճոպանուղու մոտ բիոզուգարանին կից կառուցվում է սովորական հասարակական զուգարան
Հայկական Մամուլ
Շատերը կհիշեն 2012թ. Հայաստան բերված երկու գերթանկարժեք բիոզուգարանների հայտնի պատմությունը, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը լայն ժպիտով հայտարարեց, թե զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով ՀՀ պետբյուջեից 124 մլն դրամով ձեռքբերված բիոզուգարանները շուտով կփակեն ծախսերը` 200 դրամ մուտքավճարների հաշվին: Հիշեցնենք, որ էլիտար բիոզուգարաններից մեկը տեղադրված է «Տաթեւեր» ճոպանուղու տարածքում, իսկ մյուսը՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, եւ 2-ն էլ թեկուզ մեկ օր չեն աշխատել:
Այս պատմության խայտառակ վերջաբանն էլ այն է, որ, ինչպես երեկ տեղեկացավ «Ժողովուրդ»-ը՝ «Տաթեւեր» ճոպանուղու մոտ բիոզուգարանին կից կառուցվում է սովորական հասարակական զուգարան: Իսկ պետբյուջեի միլիոնները քամուն տված բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել