«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանը մասնակցել է սպայի հոգեհանգստին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկի կողմից սպանված մայոր Սարգիս Աբրահամյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Արիության շքանշան»-ով:
Թերթի տեղեկություններով՝ Ս. Օհանյանն անձամբ է մասնակցել սպայի հոգեհանգստին: ՊՆ կողմից ամեն ինչ արվել է' Սարգիս Աբրահամյանի հուղարկավորությունը զինվորականին վայել ձեւով կազմակերպելու համար: Նշենք, որ Ս. Աբրահամյանը ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի մորաքրոջ տղան է:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել