Հայաստանից Ուկրաինա չվերթներ իրականացնող միակ ավիաընկերությունը փոխել է օդային երթուղին
Հայաստան
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության չվերթների նոր երթուղին շրջանցում է Ուկրաինայի արևելյան հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեցին ավիաընկերությունից, թռիչքները կկատարվեն Ուկրաինայի հարավում ծավալվող իրադարձությունների գոտուց 200 կմ հեռավորությամբ:
«Ուղևորների անվտանգության պահպանման նպատակով ընկերությունը փոփոխել է Ուկրաինայի տարածքով երթուղին: Ներկայում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ներքին և արտաքին, կանոնավոր և չարտերային բոլոր չվերթները կատարվում են ծրագրված կարգով, և ավիաընկերությունը հանձն է առնում է իր ուղևորների նկատմամբ բոլոր պարտավորությունները: Օդային երթուղիների փոփոխությունը, սակայն, կարող է հանգեցնել չնչին ուշացումների»,- հաղորդում են ավիաընկերությունից:
Ավելի վաղ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը' պատասխանելով «Արմենպրես» հարցին, թե ինչպես են կարգավորվելու Հայաստանից Ուկրաինա չվերթները, երբ շատ միջազգային փոխադրողներ հրաժարվել են չվերթներ իրականացնել ուկրաինական տարածքով, նշել էր, որ Հայկական ավիափոխադրող «AIR Armenia» ընկերությունն Ուկրաինայի տարածքով չվերթներ չի իրականացնում: Իսկ միջազգային փոխադրողներն իրենք պետք է որոշեն չվերթների երթուղիները:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից