Շախմատային լրահոս
Սպորտ
Հայ գրոսմայստերները` Բարսելոնում
Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և չորս այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Կարեն Մովսիսյանը առաջատարներից ետ է մնում մեկ միավորով:
Հայ գրոսմայստերները` Նայդորֆի հուշամրցաշարում
Տիգրան Լ. Պետրոսյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Նայդորֆի հուշամրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և ընթանում է երրորդ տեղում: Նա գրոսմայստերներ Դուրարբեյլիից (Ադրբեջան) և Մարկովսկուց (Լեհաստան) ետ է մնում կես քայլով: Հրանտ Մելքումյանն ունի 4 միավոր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան