Բանակ-հասարակություն կապն ամրապնդվում է
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ մի շարք վարչությունների պետեր, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը:
Սեյրան Օհանյանը կարևորել է Համակարգող խորհրդի գործունեությունը, զինված ուժերի ստորաբաժանումներ կազմակերպվող այցելությունները, որոնց ընթացքում իրականացվում են մշակութային միջոցառումներ, դիտարկվում են սպա-զինվոր փոխհարաբերությունները և զինծառայությանը վերաբերող այլ հարցեր:
Մարգարիտա Խաչատրյանը ներկայացրել է խորհրդի կազմում ներգրավված հասարակական կազմակերպությունների դերը, խորհրդի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը:
«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհուրդը զգալի դերակատարություն ունի բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործում: Պարբերաբար լինելով ազգային բանակի զորամասերում՝ խորհրդի անդամները բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնում՝ նպաստելով նաև զինծառայողների հայրենասիրական ոգու ամրապնդմանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան