«Մեզ համար տրանսֆերային պատուհանը փակված է». Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ լոնդոնյան ակումբն ավարտում է ամառային տրանսֆերային պատուհանը՝ «Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսի ձեռքբերմամբ:
Բրազիլացին այս տրանսֆերային պատուհանի ժամանակ դարձավ լոնդոնյան ակումբի չորրորդ նորեկը. մինչ Լուիսը «Չելսին» ձեռք էր բերել նաև Սեսկ Ֆաբրեգասին, Դիեգո Կոստային և Մարիո Պաշալիչին:
«Մենք ավարտեցինք աշխատանքը տրանսֆերային պատուհանում: Պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին, մեզ համար՝ հուլիսի 19-ին: Իմ թիմը ֆանտաստիկ աշխատանք կատարեց: Մենք ֆուտբոլիստներին ձեռք բերեցինք գրեթե ռոկորդային կարճ ժամանակահատվածում:
Ստանցանք այն, ինչ ուզում էինք և այն, ինչ մեզ պետք էր: Սպասում ենք մրցաշրջանի մեկնարկին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան