Շախմատային լրահոս
Սպորտ
Հայ գրոսմայստերները` Բարսելոնում
Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Կարեն Մովսիսյանն ունի 4 միավոր:
Հայ գրոսմայստերները` Նայդորֆի հուշամրցաշարում
Տիգրան Լ. Պետրոսյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Նայդորֆի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր և ընթանում է չորրորդ տեղում: Նա գրոսմայստերներ Դուրարբեյլիից (Ադրբեջան), Շիմանովից (Ռուսաստան) և Մարկովսկուց (Լեհաստան) ետ է մնում կես քայլով: Հրանտ Մելքումյանն ունի 4,5 միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան