Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Արտակարգ Պատահար
Հուլիսի 20-ին` ժամը 15.11-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առջևի հատվածով հայտնվել Աղստև գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ՈւԱԶ մակնիշի 25օօ546 պետհամարանիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Ս. Ս.) տեղի ուժերով դուրս են բերվել Ս. (ծնվ 2001 թ. ) և Ն. Բ.-երը (ծնվ 2003 թ.), Դ. (ծնվ 2003թ.) և Ե. Ս.-երը (ծնվ 2004 թ.):
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան:
***
Հուլիսի 20-ին` ժամը 11.51-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի մոտակա սարում ջրագիծ անցկացնելու համար կատարվող աշխատանքների ժամանակ «GSP» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, այն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, դեպքի վայրում է գտնվում նաև երկու միավոր հատուկ տեխնիկա, որի օգնությամբ փորձ է արվում ուղղել տրակտորը:
Ժամը 18.00-ի դրությամբ տրակտորն ուղղվել է և քարշակվում է ճանապարհի երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան