ՀՀ Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը կարևոր է Արցախի դատական համակարգի համար. Բակո Սահակյան
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն պահանջված է և կարևոր Արցախի դատական համակարգի համար: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան