Վրաց Ուղղափառ եկեղեցին անընդունելի է համարում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա իրականացված հարձակումը
Վրաստան
Վրաց Ուղղափառ եկեղեցին անընդունելի է համարում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա հուլիսի 19-ի երեկոյան իրականացված հարձակումը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վրաց Ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայության ղեկավար Միքայել Բոտկովելին: «Դեպքին տեղյակ չեմ, սակայն եթե եղել է նման բան, ապա անընդունելի և անկարելի եմ համարում այն: Դրանով կզբաղվեն իրավապահները: Ավազակների հարձակումը որևէ կերպ չի կարող խաթարել Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև բարեկամական հարաբերությունները: Նման ոչ մի արարք չի սեպ խրել մեր բարիդրացիական կապերի միջև»,- ասաց Միքայել Բոտկովելին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան