Շախմատային լրահոս
Սպորտ
Հայ գրոսմայստերները Բարսելոնում
Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 7 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Կարեն Մովսիսյանն ունի 5 միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:
Հայ գրոսմայստերները Փոթիում
Լևոն Բաբուջյանը Վրաստանի Փոթի քաղաքում ավարտված Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Վիտալի Գոլոդի (Իսրայել) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Բաբուջյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով արժանացավ երրորդ մրցանակին:
Լևոն Արոնյանը Մեծ սաղավարտում
Լևոն Արոնյանը սեպտեմբերի 14-20-ը կմասնակցի Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվելիք Մեծ սաղավարտի 2014 թ. խաղարկության եզրափակիչ փուլին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան