«ՀԺ». «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում հիվանդին տրամադրել են անորակ դեղ
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ն գրում է, որ դեռ անցյալ շաբաթ անդրադարձել էին քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանի ՀՀ առողջապահության նախարարությանն ուղղած նամակ-դիմումին, որով նա բարձրաձայնել էր դեղատանը իրեն վաճառված անորակ և կասկածելի բուրմունքով դեղահաբի խնդրի մասին: Երեկ թերթին հայտնի է դարձել, որ Առողջապահության նախարարությունից համապատասխան գրությամբ Հովհաննիսյանին հայտնել են, որ պոլիկլինիկայում նրան տրամադրված «Կարդիո ԱՍ 100» դեղի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դեղի որակը չի համապատասխանում չափիչ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին:
Հովհաննիսյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում էր ստացել դեղը և, տուն տանելով, նկատել էր, որ այն կասկածելի հոտ է արձակում: Մինչ այդ, նախարարությունից խնդրի առնչությամբ փոխանցել էին, որ նախարարի հրամանով վարչական վարույթ է բացվել, և փորձագիտական հանձնաժողովն իրականացնում է համապատասխան ուսումնասիրություն: Ավելին հայտնել խոստացել էին դրա ավարտից հետո միայն: Քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանի տեղեկություններով, սակայն, նախարարը շրջաբերական է ուղարկել պոլիկլինիկաներ անորակ դեղը հավաքելու և հիվանդներին չտրամադրելու համար: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, նշված դեղը տեղական արտադրության է:
Շարունակությունը` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան