«Ժողովուրդ». «Տոնուս»-ի կողմից տուժած քաղաքացիների գործը «սառեցված վիճակում է»
Հայկական Մամուլ
«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած քաղաքացիների գործը «սառեցված վիճակում է»: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:
Ավելի քան 160 բնակարանատերեր հայտնվել են անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքացիները զայրացած ասացին, որ իրենք այս անորոշությունից անհանգստացած են ու մտահոգված. «Տարօրինակ, սառը պատերազմին նմանվող իրավիճակ է: Ոչ մի գործողություն չի կատարվում եւ դրանից է՛լ ավելի ենք նյարդայնանում»:
Հիշեցնենք, որ «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» եւ «Ավի» հայկական ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը տուժած քաղաքացիներին խոստացել էր, որ շենքի շինարարությունն առաջիկայում կսկսվի: Սակայն բնակիչները փաստում են, որ այն չկա: Ավելին՝ «Արցախբանկ»-ը նույնիսկ պայմանագրեր չի կնքել բնակարանատերերի հետ»:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան