Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստան
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
23-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին' հարավ-արևմտյան' 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով, 23-25-ին կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում 7-8 աստիճանով:

Երևանում՝ հուլիսի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից