Երևանում մարդատար ավտոբուսը մխրճվել է կրպակի մեջ. կան վիրավորներ (լուսանկարներ) shamshyan.com
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում 58-ամյա Վաչագան Ասլանյանը, վարելով Higer մակնիշի 4421 S համարանիշի ավտոմեքենան, Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին տեղադրված «Հայմամուլի» ընկերությանը պատկանող թերթի կրպակին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 54 երթուղին, որը հաշվառված է Երևան քաղաքի Թևոսյան 5 հասցեում գրանցված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնց այնտեղ են տեղափոխել այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:


Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան