Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հետ
Սպորտ
Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կայացած պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 3-ին Լատվիայում տեղի կունենա ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերի հետ կապված տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ:
Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:
Ավելացնենք, որ երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում տեղի ունեցած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան