Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում Լավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել» «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը Կառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվի Միրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքները Փաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունը Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և Բաքվում Վերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետ Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր 

ԼՂՀ վարչապետն անդրադարձել է Քարվաճառի դեպքերին

Արցախ

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մամուլի ասուլիսում հակիրճ ամփոփել է գործադիր մարմնի վեց ամսվա կատարած աշխատանքը և պատասխանել լրագրողների տարաբնույթ հարցերի: Արա Հարությունյանի խոսքով' ՀՆԱ-ի վեցամսյա տվյալները ցույց են տալիս, որ կառավարությունը կատարելու է իր ստանձնած պարտավորությունները՝ չնայած եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ոչ այնքան գոհացուցիչ արդյունքների: Այդ բացը, ըստ կառավարության ղեկավարի, լրացվելու է արդյունաբերության ոլորտի' մասնավորապես, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության և շինանյութերի արտադրության հաշվին:

Անդրադառնալով կառավարության կողմից իրագործվող տարբեր ծրագրերի ընթացքին՝ վարչապետը կարևորել է 2015 թ. գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, մայրաքաղաքում հանրակացարանային պայմաններում ապրող բնակիչների բնակարանային խնդրի լուծումը և այլն: Գործադիրի ղեկավարի խոսքով' կարճ ժամանակահատվածում լուծում է տրվելու հանրակացարաններում ապրող բնակիչներին հուզող առաջնահերթ հարցին: Ներկայումս բանակցություններ են ընթանում բնակիչների հետ, նրանցից ոմանց կտրվեն բնակարաններ, որոնք կառավարությունը մտադիր է ձեռք բերել երկրորդային շուկայից, իսկ մնացած ընտանիքները կտեղավորվեն հանրակացարանային շենքերում' արդեն բնակարանային բոլոր հարմարություններով վերակառուցված:

Խոսելով հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման մասին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ այն նպաստելու է սոցիալական լարվածության թուլացմանը: Վարչապետի կարծիքով, աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված, հանրապետությունում էական գնաճ' հատկապես պարենային ապրանքատեսակների մասով, չի լինի: Իսկ ինչ վերաբերում է պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի գործակիցների հաշվարկմանը, ապա դա պայմանավորված է ՀՀ և ԼՂՀ միջև առկա համաձայնությամբ, որով սոցիալական և աշխատավարձային քաղաքականությունները պետք է նույնական լինեն: Հետևաբար, ՀՀ-ում ընտրված չափորոշիչները ներդրվել են նաև ԼՂՀ-ում:

Պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցին' կառավարության ղեկավարն ընդգծել է, որ օգոստոսի 11-ից հանրապետությունում էլեկտրաէներգիայի թանկացումը զգալու են խոշոր սպառողները, մնացած բաժանորդների համար պետությունը սուբսիդավորելու է սակագինը: Խոսելով այդ բարձրացման դրդապատճառներից' Ա. Հարությունյանը պարզաբանել է, որ «Արցախէներգո» ՓԲԸ էլեկտրաէներգիա է գնում տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև ՀՀ մի շարք արտադրողներից: Ըստ նրա՝ Արցախում գործող հիդրոկայաններից և ՀՀ արտադրողներից էլեկտրաէներգիան «Արցախէներգո»-ն գնում է մինչև 25 դրամով (ներառյալ հարկերը), դրան գումարվում են նաև մոտ 5 դրամի չափով կորուստները, ինչպես նաև ընկերության աշխատակիցների աշխատավարձերը' 8 դրամի չափով, ևս 3 դրամ' վթարների ու այլ ծախսերի դիմաց:

«Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ներդրողները պահանջում են կիրառել ՀՀ-ում գործող գները: Հիմնականում սրանով է պայմանավորված առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»,- եզրափակելով իր խոսքը՝ նշել է վարչապետը:

Անդրադառնալով Լևոն Հայրապետյանի կալանավորմանը՝ վարչապետը նշել է, որ շատ է ցավում կատարվածի համար: «Բոլորս գիտենք նրա անցած ճանապարհն ու կյանքի ուղին, և կասկածանքով եմ վերաբերվում կալանավորմանը: Համոզված եմ, որ շուտով ապացուցվելու է նրա անմեղությունը»,- ասել է Ա. Հարությունյանը: Նա ընդգծել է, որ Լևոն Հայրապետյանը ոչ միայն մեծ բարերար է, այլ նաև շատերին է խրախուսել ու համախմբել աջակցելու Արցախի զարգացման գործին: Վարչապետի խոսքով՝ համապատասխան մարմիններն ու անձինք աշխատում են արցախցի բարերարին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի գործն ընթանա արդարադատության սահմաններում: «Այս պահին մեզ ամենաշատը մտահոգում է նրա առողջական վիճակը, որը, կարծես թե, կարգավորվում է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով Վանք գյուղում Լևոն Հայրապետյանի կատարած աշխատանքներին՝ վարչապետը նշել է, որ բարերարը տեղում ստեղծել է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, և գյուղացիներին մնում է օգտագործել այդ ներուժը սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու համար:

«Իմ անձնական ու կուսակցական կարծիքով՝ Արցախում սահմանադրական բարեփոխումների կարիք կա՝ նաև օպտիմալացման հաշվին բարձրացնելով կառավարման համակարգի արդյունավետության մակարդակը»,- շեշտադրել է Ա. Հարությունյանը՝ պատասխանելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ հարցին: Նա կարևորել է խորհրդարանական համակարգի միջոցով կուսակցությունների դերի բարձրացման նշանակությունը կուսակցական համակարգի կայացման ճանապարհին:

Օրեր առաջ տեղի ունեցած քարվաճառյան դիվերսիայի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ վարչապետն ափսոսանք է հայտնել, որ ադրբեջանցիներին հաջողվել է ներթափանցել Արցախի տարածք՝ միաժամանակ շեշտադրելով, որ նույն չափով էլ հայկական կողմն է ի վիճակի ներթափանցել ադրբեջանական բնակավայրեր: Ցավ հայտնելով գրանցված կորուստների համար՝ Ա. Հարությունյանը բարձր է գնահատել հատուկ ծառայությունների որոնողական և վնասազերծման գործողությունները: Արձագանքելով այլ դիվերսիաների վերաբերյալ բնակչության շրջանում առկա մտահոգություններին՝ գործադիր իշխանության ղեկավարը հայտարարել է, որ անհանգստանալու ոչ մի կարիք չկա, և, բացի նշյալ դեպքից, այլ դեպքեր չեն գրանցվել հանրապետությունում: Նա հորդորել է ժողովրդին սադրանքների ու բամբասանքների չտրվել, մանավանդ, որ հակառակորդի նպատակը հասարակության շրջանում խուճապ ստեղծելն էր: Ա. Հարությունյանը հավելել է, որ Քարվաճառի դիվերսիայից համապատասխան հետևություններ են արվելու, և ամրացվելու է երկրի ներքին ու արտաքին անվտանգության մակարդակը: Նա համոզմունք է հայտնել, որ հայկական կողմի հատուկ գործողություններն իրենց հերթին դաս կլինեն նաև ադրբեջանական արկածախնդիրների համար:

Ասուլիսի ընթացքում վարչապետը պատասխանել է լրագրողների այլ հարցերի ևս, որոնցից մեկը վերաբերում էր Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակառուցմանը: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այն գտնվում է նախագծման փուլում, և ավարտելուն պես միջոցներ կհայթայթվեն շինարարական աշխատանքները սկսելու համար:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարությունԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Մենք կենտրոնացած ենք լինելու «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա. Փաշինյան«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի էբոլա վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխհատուցում կտրվի՞․ Փաշինյանը ներկայացրեց հաշվարկի մեխանիզմը
Ամենադիտված