Երևանում վթարի է ենթարկվել երթուղային ավտոբուս. 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Հուլիսի 22-ին, ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության և Ն. Զարյան փողոցների խաչմերուկում մարդատար ավտոբուսը բախվել է սյանը կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 267 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի 3489L պետհամարանիշի ավտոբուսը բախվել է «Մերսեդեսին» E 320 մակնիշի 34 AS 555 (վարորդ' Տ. Վ.) ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին, ինչից «Բոգդան»-ի վարորդ Ս. Մ.-ը ( ծնվ. 1963թ.), ուղևորներ՝ Ա. Խ.-ը (ծնվ. 1998թ.), Լ. Հ.-ը (ծնվ. 1959թ.), Ա. Հ.-ը (ծնվ. 1959թ.) հոսպիտալացվել են 1-ին համալսարանական հիվանդանոց, իսկ Լ. Ե.-ը (ծնվ 1964թ.), Ք. Մ.-ը (ծնվ 1978թ.), Մ. Գ.-ը (ծնվ1997թ.), Ք. Ռ.-ը (ծնվ1990թ.) և Ա. Ա.-ը (ծնվ1964թ.) հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել