«Ժողովուրդ». Լեւոն Հայրապետյանի եղբայրը մեկնել է Մոսկվա
Հայկական Մամուլ
Գործարար Լեւոն Հայրապետյանի եղբայր Վլադիմիր Հայրապետյանը երեկ եւս մեկնեց Մոսկվա: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Հայրապետյանի կինը՝ նշելով, որ առայժմ դեռ ոչինչ հայտնի չէ, սպասում են հուլիսի 24-ին, թե ինչ կլինի: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին պաշտոնապես հայտնի կլինի, թե ինչի մեջ են մեղադրում Հայրապետյանին:
Երեկ Մոսկվայում գտնվող իրավաբան Արթուր Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե քիչ հավանական է համարում, որ խափանման միջոց կալանքը կփոխվի: «Նաիրի» ԲԿ բժիշկ Հենրի Բակունցը, ով հանդիսանում է Լեւոն Հայրապետյանի բուժող բժիշկը, երեկ հայտարարել է, որ Լ. Հայրապետյանի հիվանդության հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ուղարկվել են Մոսկվա:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան