«ՀԺ». Թեև քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում
Հայկական Մամուլ
Ամառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս մասին մեզ հայտնեց քառյակի ներկայացուցիչներից մեկը:
Ըստ նույն աղբյուրի, թեև քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում: Համենայնդեպս, քառյակը չի պատրաստվում ոչ կառավարության և ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը քառյակի կողմից նույնպես բացառվում է:
Քառյակի գործողությունները հիմնականում ընթանալու են իշխանություններին ներկայացված 12 կետերի շուրջ, իսկ լուրջ հակասություններ ոչ վարչապետի և ոչ էլ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանում ներկայացված ոչ իշխանականները չունեն: Նրանք չեն բացառում անգամ, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն ձեռք բերվի նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե չանցկացնելու շուրջ: Այս ամենը, սակայն, մասնավոր զրույցում միայն:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան