Պատահար «Չայնիի» ոլորաններում. տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Արտակարգ Պատահար
Հուլիսի 22-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին' «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 30ՏՕ426 (վարորդ' Է. Վ., ծնվ. 1987թ.) և «ԿամԱԶ» մակնիշի 35ԼR273 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ' Գ. Մ., ծնվ. 1966թ.), ինչից Է.Վ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան