«Միկին աներևակայելի ճկուն էր». Ցորկը` Մխիթարյանի մասին (տեսանյութ)
Սպորտ
«Բորուսիայի» և «Օսնաբրյուկի» միջև ընկերական հանդիպմանը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական գոլն է հեղինակել:
Ruhrnachrichten.de կայքն անդրադարձել է հայ կիսապաշտպանին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածից մի փոքր հատված.
«Միկին աներևակայելի ճկուն էր երևում և ազատ էր գործում»,- նշել է դորտմունդյան թիմի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
Նոր մրցաշրջանում «Բորուսիան» մեծ հույսեր է կապում Մխիթարյանի հետ:
Մխիթարյանի գոլը դորտմունդցիներին երրորդ ընկերական խաղում փրկեց պարտությունից:
Ֆուտբոլիստը նոր մրցաշրջանին պատրաստվում է նոր թեթևությամբ: Ակնհայտ է, որ Մխիթարյանը ամռան ընդմիջման ընթացքում աշխատել է ինքն իր վրա: Կարծես թե նա հասկացել է, որ հաջող ֆուտբոլ խաղալու համար երբեմն անպետք մտքերը պետք է հանել գլխից և հետևել միայն բնազդին»,- գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան