«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանը հերքում է, որ Հովիկ Աբրահամյանն իր լիազորությունները նվազեցրել է
Հայկական Մամուլ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին սկզբնական շրջանում բավականին լայն լիազորություններ էր ընձեռել:
Եվ կառավարությունում բոլոր հարցերը լուծվում էին հենց Դ.Հարությունյանի միջոցով: Ասել է թե՝ Դ.Հարությունյանն իրեն պահում էր ինչպես վարչապետի տեղակալ: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Հովիկ Աբրահամյանը վերջերս սկսել է կամաց-կամաց նվազեցնել նրա լիազորությունների շրջանակը' թողնելով միայն մասնագիտական ոլորտում հարց լուծելու հնարավորություն: Ըստ շշուկների՝ այս հարցում որոշակի դերակատարում ունի Դ.Հարությունյանի տեղակալ Գուրգեն Դումանյանը: Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց այս լուրերը:
«Ընկերուհուս բալիկին հարցրին, թե ում է ավելի շատ սիրում' հայրիկին, թե մայրիկին: «Հավասար, որովհետեւ երկուսին էլ չեմ սիրում»,- ասաց նա: Հիմա երկու լուրերն էլ հավասարապես չեն համապատասխանում իրականությանը»,-նշեց Դավիթ Հարությունյանը:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան