«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ. շոշափվել են «կարևոր հարցեր»
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երեւույթին նպաստող պատճառներին, հետեւանքներին եւ կանխման հնարավորություններին, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում` Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին»:
«Նկատեցի՞ք, թե որքան կարեւոր հարցեր են շոշափվել ՀԽ անդամների հետ հանդիպման ժամանակ, սակայն ՀՀ նախագահի նստավայրի կողմից տարածված հաղորդագրության մեջ ճոխ-ճոխ անդրադարձ է արվել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Հանրային խորհրդի դիրքորոշման ու ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերին, որ իրենք ակտիվ քննարկումներ են ունեցել այդ փոփոխությունների վերաբերյալ»,- գրում է թերթը:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան