Հանձնաժողովը կառավարման ձևի փոփոխման հարցի վերաբերյալ վերջնական որոշում չունի. Վարդան Պողոսյան
Քաղաքական
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն այսօր շարունակվեցին Կապանում:
Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն իր ելույթում անդրադարձ կատարեց Հայաստանում կառավարման ձևի փոփոխման հարցին, որն, ըստ նրա, առավել շահարկվող հարցն է:
Վարդան Պողոսյանի կարծիքով՝ շատերը չեն ցանկանում տեսնել կառավարման ձևի փոփոխման հարցի օբյեկտիվ իրականությունը՝ կապելով դրանք քաղաքականության, անձերի հետ:
«Ցանկանում եմ նշել, որ սխալ է այն կարծիքը, որ հանձնաժողովն արդեն իսկ ունի հստակ դիրքրորշում՝ կառավարման ձևի փոփոխման հարցում, նման բան գոյություն չունի և վերջնական որոշումը չկա»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ մինչև հոկտեմբերի 15-ն արդեն հայեցակարգում հստակ ամրագրված կլինի հանձնաժողովի տեսակետն այդ հարցի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան