Ռուսաստանի ԱԳՆ–ն կոչ է արել ԱՄՆ–ին կատարել պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում
ԱՐԽԻՎ
ԱՄՆ պարտավոր է իր քաղաքացիներին վերաբերել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում նաև՝ կտտանքների դեմ կոնվենցիային համապատասխան։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովի մեկնաբանության մեջ։
Դոլգովը նշել է, որ Մոսկվայի ուշադրությունը գրավել է ՄԱԿ–ի կտտանքների հարցով մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Խուան Մենդեսի հայտարարությունը, որում նա մեղադրել է ամերիկյան իշխանություններին ԱՄՆ բանակի ձերբակալված զինծառայող Բրեդլի Մեննինգի հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ։ Վերջինս մեղադրվում է Wikileaks–ին գաղտնի տեղեկություններ տրամադրելու մեջ։
«Հաշվի առնելով այն, որ ավանդույթի համաձայն Վաշինգտոնը մեծ նշանակություն է տալիս աշխարհում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերին՝ մենք հույս ունենք, որ ամերիկյան իշխանությունները իրենց իսկ քաղաքացու՝ Բրեդլի Մեննինգի հանդեպ կգործեն ԱՄՆ ստանձնած միջազգային պարտավորվածությունների համաձայն»,– ասված է մեկնաբանության մեջ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում