Woman.ru կայքը Սոնա Ռուբենյանին հատուկ մրցանակ կհանձնի
Գիտություն և Մշակույթ
«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը հատուկ մրցանակ կստանա woman.ru կայքի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, շաբաթներ շարունակ woman.ru-ի ընթերցողներն ընտրել են «Նոր ալիք-2014» մրցույթի իրենց սիրելիին և քվեարկել նրա համար:
Օնլայն քվեարկության արդյունքներով լավագույն արտիստ է ճանաչվել հենց Սոնա Ռուբենյանը: Woman.ru կայքում նշված է, որ հաղթողը Յուրմալայում հատուկ մրցանակ կստանա կայքի կողմից: Օնլայն քվեարկության արդյունքներով Սոնան հավաքել է 487 ձայն: Երկրորդ տեղում է հայտնվել Ղրղզստանը ներկայացնող Style Mix խումբը, որը հավաքել է 329 ձայն:
«Նոր ալիք» մրցույթը Յուրմալայում այս տարի անցկացվում է հուլիսի 22-27-ը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի ցուցադրվում են օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում մասնակիցների առօրյայի մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)