Վայրի Ալեսսանդրա Ամբրոսիոն (լուսանկար)
Այլ
Վերջերս բրազիլացի մոդելը թողարկել է իր սեփական «Ale by Alessandra» բրենդի հավաքածուն, որն իր մեջ ներառում է լողազգեստներ, շորտեր, բլուզներ, տոպեր և մազերի աքսեսուարներ: Նշենք, որ 33-ամյա Ամբրոսիոն հենց ինքն է ներկայացրել սեփական բրենդի լողազգեստները` մասնակցելով ամառային գեղեցիկ ֆոտոշարքի:
Հարցազրույցներից մեկում Ալեսսանդրան կիսվել է գեղեցկության մասին իր պատկերացումներով: Նա ասել է. «Բրազիլական գեղեցկությունը շատ բնական է: Երբ ես Բրազիլիայում եմ գտնվում, զգում եմ բնության հետ կապը և ընդհանրապես կոսմետիկա չեմ օգտագործում: Բացի այդ, մայրս և տատիկս ինձ սովորեցրել են շատ ջուր խմել, ինչը նպաստում է երիտասարդ և թարմ տեսք ունենալուն»:





















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան