Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ) «Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ) Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան Դատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ) Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա Զոհրաբյան ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում 

Վարչապետն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց (լուսանկարներ)

Քաղաքական

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարը նախ դիտակետից հետևել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, ապա եղել շինհրապարակում, շրջել արդեն կառուցված մասնաշենքերում: Դպրոցի տնօրեն Ջոն Պադըֆութը Հովիկ Աբրահամյանին մանրակրկիտ տեղեկատվություն է ներկայացրել կատարված աշխատանքների և հետագա անելիքների վերաբերյալ: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը կարևորել է միջազգային այս դպրոցի գործունեությունը՝ նշելով. «Կառավարությունը հնարավորինս կաջակցի այս ծրագրի իրականացմանը, և մենք սատարելու ենք յուրաքանչյուր նման նախաձեռնության: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին»:

Դիլիջանի միջազգային դպրոցն իրենից ներկայացնում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծախսով բարեգործական նախագիծ, որի իրականացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը. 2013 թ. հունիսի 19-ին Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության հեղինակած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն իրականացվելու է երկու փուլով՝ 110 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2014 թ.) և 80 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2017 թ.): Շինարարական աշխատանքներում ներգրավված է շուրջ 800 մարդ՝ 60-ը վարչական պաշտոններում և 740-ը՝ բուն շինաշխատանքներում, ինչպես նաև ավելի քան 20 տեղական կազմակերպություն: Կրթահամալիրի տարածքը կազմում է 88 հա՝ Դիլիջանի ազգային պարկի հարևանությամբ:

Ծրագիրը միտված է նաև բարելավելու Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը՝ նպաստելով գործազրկության կրճատմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը, Դիլիջանի ենթակառուցվածքների արդիականացմանը և բնապահպանական կայուն զարգացմանը:

Քոլեջը 16-18 տարեկան առաջին աշակերտներին կընդունի 2014 թ. օգոստոսին։ Նախատեսվում է, որ սաների թիվը 2023 թ. կհասնի առավելագույնը 650-ի: Ուսման վարձը լինելու է 30.000 ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար՝ բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Դպրոցի շահագործման արդյունքում ընթացիկ ծախսը տարեկան կկազմի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 110 մշտական աշխատատեղ (82 ուսուցիչ, շուրջ 30 վարչական աշխատակից): Ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից բացի, համալիրն ունի նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ:

2013 թ. հոկտեմբերից Դիլիջանի միջազգային դպրոցն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» (United World Colleges-UWC) կրթական ցանցին և ստացել «UWC Dilijan» անվանումը (14 քոլեջներից մեկն է): Այս տարի UWC համակարգում կարող է ուսանել ՀՀ 17 քաղաքացի՝ 10-ը «UWC Dilijan» միջազգային դպրոցում, 7-ը՝ UWC-ի այլ երկրների քոլեջներում: Դպրոցն ստանալու է հավատարմագրում՝ Քեմբրիջի IGCSE՝ 14-16 և IB Diploma՝ 16-19 տարեկանների համար կրթական ծրագրերի համաձայն ուսուցում իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում: Դասավանդման լեզուն անգլերենն է լինելու, իսկ հայազգի քաղաքացիների համար հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր է լինելու:

2015 թ. Դիլիջանում իր գործունեությունը կսկսի ՀՀ ֆինանսների նախարարության՝ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող ուսումնական կենտրոնը: Հանրապետության վարչապետն այցելել է նաև կենտրոնի շինհրապարակ, տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվել ընթացիկ և առաջիկա քայլերով:
Նախատեսվում է, որ վերակառուցման արդյունքում այս կառույցը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կենտրոն: Այստեղ իրականացվելու են ֆինանսների նախարարության աշխատակիցների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, տարածաշրջանային և միջազգային համաժողովների անցկացման, փորձի փոխանակման ծրագրեր: Փոփոխության են ենթարկվելու համալիրի արտաքին տեսքը, ճակատային հատվածը: Նոր համալիրը կունենա մարզահրապարակներ, մանկական կենտրոններ, համաժողովների, հանդիպումների համար նախատեսված դահլիճ, լողավազան, կինոսրահ, ռեստորան, ստորգետնյա ավտոկանգառ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալՃապոնիան մտադիր է ուժեղացնել հակահետախուզական միջոցառումներըԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր Patriot համակարգերՌուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջԹրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով. Սուրեն Սուրենյանց Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալԿրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումըՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանGuardian. Ուկրաինացիները բողոքում են Լեհաստանում նվաստացուցիչ վերաբերմունքիցՆերկայացվել են ընտանիքների բնակապահովման և ժողովրդագրական զարգացման նոր նախաձեռնություններըԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՆոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալներըՀարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքըԻրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքըԿազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել ՄարմարաշենումԴատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ)Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա ԶոհրաբյանԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Հայաստանում կմշակվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ ոլորտային քաղաքականությունները տվյալահեն դարձնելու նպատակով․ ԿԳՄՍ նախարարությունՎալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորածԼավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով Վարչական դատարանը չի ընդունել «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը՝ ընդդեմ կառավարությանՀիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան
Ամենադիտված