«Ազգ». Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ձգձգվում է
Հայկական Մամուլ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն այդպես էլ մնում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ կողմերի օրակարգում, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայանում: Ու մինչ քննարկվում էր Ֆրանսիայում նման մի հանդիպման կազմակերպման հնարավորությունը, հիմա էլ պարզվում է, հանդիպումը հնարավոր է կայանա Նյու Յորքում' ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանի շրջանակներում: Գրում է «Ազգ»-ը:
Այդ մասին հուլիսի 23-ին հրապարակված մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ամերիկյան կողմը ներկայացնող Ջեյմս Ուորլիքը եւ Ֆրանսիան ներկայացնող Պիեռ Անդրյուն, որոնք հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին-առանձին հանդիպել են ինչպես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Շարունակությունը` «Ազգ» շաբաթաթերթում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան