Կարոտում եմ «Ռեալը». Բեքհեմ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը նշել է, որ արքայական ակումբն այս միջմրցաշրջանային հատվածում լրջորեն ուժեղացրել է կազմը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնները ձեռք են բերել Տոնի Կրոսին և Խամես Ռոդրիգեսին:
«Ինձ միշտ դուր է եկել «Ռեալի» խաղին հետևելը: Կարոտում եմ այդ ակումբը: Նրանք այս ամռանը կազմը քիչ չեն ուժեղացրել: Մադրիդցիների կազմում միշտ էլ խաղացել են յուրահատուկ ֆուտբոլիստներ: Խամեսը հիանալի ֆուտբոլիստ է, ով հիանալի անցկացրեց Աշխարհի առաջնությունը և հեղինակեց մրցաշարի լավագույն գոլը»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան