Սոնա Ռուբենյանը Ռիգայում մասնակցել է «Նոր ալիքի» լողափնյա ֆուտբոլի ավանդական մրցաշարին (լուսանկար)
Այլ
«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը Ռիգայում մասնակցել է «Նոր ալիքի» լողափնյա ֆուտբոլի ավանդական մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով tvnet.lv կայքը, առաջին անգամ մրցույթի անցկացման պատմության ընթացքում աստղերի և մրցույթի մասնակիցների միջև անցկացվող լողափնյա ֆուտբոլի ավանդական մրցաշարը տեղի է ունեցել ոչ թե Յուրմալայում, այլ Ռիգայի Կիպսալե լողափում:
Մրցաշարի ընթացքում պայքարել է երկու թիմ: Առաջինի կազմում եղել են «Նոր ալիքի» մասնակցիները, մյուսում՝ աստղային թիմում, հանդես են եկել Վլադիմիր Վինոկուրը, Արկադի Ուկուպնիկը, Իգոր Եֆրեմովը, Մաքսիմ Վիտորգանը և այլք: Խաղին մասնակցել է նաև Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը, ով ողջունել է մասնակիցներին և իր ուրախությունն է հայտնել, որ խաղն անցկացվում է Ռիգայում:



















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան