Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վայոց Ձոր (լուսանկարներ)

Հայաստան

Հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելել է Վայոց Ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի քաղաքացիներին: Նախարարի հետ հանդիպած մարդիկ ողջունել են իրենց մարզում ընդունելություն կազմակերպելու միտքը՝ նշելով, որ նախարարն իր այցով կանխել է որոշակի դժվարությունները, որոնք պետք է իրենք կրեին՝ Երևան գալով և սպասելով նախարարի ընդունելությանը:

Հիմնականում քաղաքացիները ներկայացրել են իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, անդրադարձել են որոշակի ապօրինությունների արդյունքում ստեղծված իրավիճակներին, եղել են նաև աշխատանքի ընդունման համար դիմողներ: Քաղաքացիներից ոմանք հետաքրքրվել են իրավական խորհրդատվությամբ, փորձել են անձամբ նախարարից ճշտել ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարևանների, ծանոթների խնդիրների լուծման ուղիները: Միայն Վայոց Ձորին հատուկ հումորով՝ մարդիկ անկաշկանդ պատմել են մինչ օրս տարբեր գերատեսչությունների դիմած և սպառիչ պատասխան չստացած խնդիրների մասին: Այն որ արդարադատություն բառը շատ հաճախ է ասոցացվում դատարանների գործունեությանը, ևս մեկ անգամ զգացվել է հանդիպման ընթացքում: Քաղաքացիները նախարարից խնդրել են արդարադատ լինել և լուծում տալ դատական տարբեր ատյաններում բողոքարկած իրենց դիմումներին: Հանգամանորեն բացատրելով ՀՀ արդարադատության նախարարության դերը և լսելով բոլորին՝ նախարարը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում օգնել մարդկանց:

Քաղաքացիների ընդունելությանը հաջորդել է դատական ակտերի հարկադիր կատարման, այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունների Վայոց Ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի մարզային բաժնի, պետ ռեգիստրի, դատարանի ներկայացուցիչների, մարզի նոտարների, ծառայողների հետ հանդիպումը: Ներկաներին նախարարը հորդորել է անկաշկանդ ներկայացնել աշխատանքի ընթացքում ունեցած և լուծումներ պահանջող բազմաբնույթ խնդիրները: Խոսելով իրենց գործունեությունից՝ վայոցձորյան մեր գործընկերները հիմնականում խնդրահարույց են համարել շենքային պայմանները: Պատկերավոր նկարագրելով իր աշխատավայրը՝ Վայք և Ջերմուկ տարածքը սպասարկող ռեգիստրի աշխատակիցը նշել է, որ բիզնեսի մուտքը սկսվում է պետռեգիստրից, իսկ անմխիթար աշխատանքային պայմաններում քաղաքացիներ սպասարկելը չի կարող դիտվել նպաստավոր ու բավարար պայման: Շենքային խնդիր ունի նաև այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունը, բացի դրանից՝ ծառայողններն անդրադարձել են որոշ կնճռոտ, օրենսդրական միջամտություն պահանջող հարցերի, որոնց հաճախ են բախվում դատապարտյալների հետ աշխատանքի ընթացքում: Անդրադառնալով աշխատանքային գործունեության այլ խոչընդոտներին՝ նոտարները նշել են, որ չունեն թարգմանիչ, ինչը բավական բարդացնում է քաղաքացիների սպասարկումը: Լսելով աշխատակիցներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել անկեղծ զրույցի և խնդիրները վեր հանելու համար՝ ավելացնելով, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում հարցերին օրենսդրական լուծումներ տալու համար, իսկ աշխատանքային պայմանների բարելավման հարցում կփորձեն մարզպետի հետ պատշաճ լուծումներ գտնել:

Նախարարի այցի հաջորդ հանգրվանը Խաչիկ համայնքն էր: Սահմանամերձ Խաչիկ գյուղում նախարարը կանգ է առել սոցիալապես անապահով մի ընտանիքի տան մոտ: Հյուրընկալ ընտանիքի դուստրը այս տարի ուսանողուհի է դարձել և պատրաստվում է տարիներ անց համալրել սոցիալական աշխատողների շարքերը: Զրուցելով ընտանիքի հոր հետ՝ նախարարը փորձել է հնարավորության սահմաններում թոթափել ընտանիքի հոգսերը: Իսկ գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկի տանը հետաքրքիր քննարկում է ծավալվել գյուղ-քաղաք տարբերության և նմանությունների շուրջ: Հենց այս տանն էլ նախարարին անակնկալ կերպով մոտեցել է Խաչիկի գյուղացիներից մեկը և հրավիրել իր տուն՝ ճաշի: Հրավերը սիրով ընդունվել է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված