Շնորհավորում ենք «Առավոտ» օրաթերթին՝ 20-ամյա տարեդարձի առթիվ
Հասարակություն
Այս օրերին նշվում է «Առավոտ» օրաթերթի 20-ամյակը, որի առթիվ շնորհավորում ենք մեր գործընկերներին:
«Առավոտ»-ը ձևավորվել է հայաստանյան տպագիր մամուլի համար բարդ ժամանակներում և այսօր հայկական մեդիադաշտում իր ուրույն տեղն է զբաղեցնում` շնորհիվ անաչառ լրատվության, մրցունակության և մասնագիտական բարձր հմտությունների:
Lurer.com-ի ողջ անձնակազմը շնորհավորում է առավոտցիներին՝ 20-րդ տարեդարձի առթիվ և բարձր գնահատում գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի տարիների աշխատանքը:
Մաղթում ենք Ձեր լրատվամիջոցին երկարակեցություն, հաջողություններ տարբեր հարթակներում, մրցունակություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ:
Թող «Առավոտի» բոլոր առավոտները արևաշող լինեն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան