Բուենոս Այրեսում տեղի է ունեցել «Նոյ» խմբի համերգը
Գիտություն և Մշակույթ
Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասի «Արմենիա» դահլիճում մի քանի ժամ շարունակ հնչել է հայկական ժողովրդական երաժշտություն' տեղի «Նոյ» խմբի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Prensa Armenia.com-ը, «Նոյի» անդամներից և համերգի կազմակերպիչ Առնո Ստեփանյանը նշել է, որ համերգի նպատակը հայկական երաժշտության տարածումն է:
«Նման համերգների առկայությունը հատկապես կարևոր է երեխաների համար, ովքեր հեռու են Հայաստանից և նրանց կապը հայկական մշակույթի հետ ավելի թույլ է»,- ասել է Ստեփանյանը' հավելելով, որ հայկական ժողովրդական երաժշտությունը շատ նման է արգենտինական ֆոլկին, և նրանք փորձում են միաձուլել ռիթմերն ու ոճերը և ներկայացնել հայկական ժողովրդական ստեղծագործություններ' նոր գործիքավորմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)