«Ժողովուրդ». Եթե «Վիտամին» լինի, ապա Վաչեն անպայման կլինի
Հայկական Մամուլ
Մեր երկրում առկա հուսալքության մթնոլորտը, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատի նվազումն ու պրոֆեսիոնալիզմի չգնահատվածությունը ստիպում են ՀՀ քաղաքացիներին «լավ ապրելու» շանսեր փնտրել արտերկրում: Ու այս իրավիճակում բացառություն չեն նաեւ հայտնիները: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ «Վիտամին ակումբ»-ի հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը մտադիր է լքել ակումբը ու մեկնել արտերկիր՝ այնտեղ բիզնես անելու մտադրությամբ:
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք զրուցել Վաչե Թովմասյանի հետ, սակայն վերջինս գտնվում էր արտերկրում: Դիմեցինք «Վիտամին ակումբ»-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Սահակյանին: ««Վիտամին» ակումբից ոչ ոք դուրս չի եկել: Ուղղակի «Վիտամին»-ը հիմա ժամանակավոր դադարի մեջ է: Եթե «Վիտամին» լինի, ապա Վաչեն անպայման կլինի»,- «Ժողովուրդ»-ին վստահեցրեց գործադիր տնօրենը: Հուսանք:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան