«Ժողովուրդ». Մարզահամերգային համալիրի աճուրդի շուրջ առաջացած լարված իրավիճակը շարունակվում է
Հայկական Մամուլ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի շուրջ առաջացած լարված իրավիճակը շարունակվում է: Այսօր կավարտվի համալիրը հինգերորդ անգամ աճուրդի հանելու վերջնաժամկետը, իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում հուշարձանին, դեռեւս անհայտ է: Իսկ ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ անհաղորդ այս խնդրի նկատմամբ:
Եվ այսպես, թերթը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 20-ին արված հայտարարությունից մի հատված. «Բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակներով ոչ մեկ չի կարող տիրանալ մեկ ուրիշի բիզնեսին: Ինքս պայքարելու եմ դրանց դեմ, քանի որ ստվերը բոլորի թշնամին է եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք»:
Հենց այս հայտարարության օրը՝ մայիսի 20-ին, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունն աճուրդի հանեց մարզահամերգային համալիրը: Համալիրի մեկնարկային գինը սահմանվեց 19.35 մլրդ դրամ (մոտ 48 մլն դոլար): Պաշտոնապես պատճառաբանվեց, թե համալիրը հանդիսանում է գրավի առարկա, դրա համար էլ աճուրդի հանելու անհրաժեշտություն է առաջացել:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան