Ականի պայթյունից վիրավորված Ռուբեն Խլղաթյանին 2 օրից դուրս կգրեն հիվանդանոցից
Հասարակություն
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում ականի պայթյունից վիրավորված Ռուբեն Խլղաթյանը երկու օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա տեղեկացմամբ՝ տուժածներից Արթուր Բաղդասարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, իսկ Գառնիկ Ավետիսյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում է և պետք է վիրահատվի: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Խլղաթյանն ու Գառնիկ Ավետիսյանը վիրահատվել են: Վիրահատել էին Ռուբեն Խլղաթյանի ձեռքի 5-րդ կոտրված մատը, իսկ գանգուղեղային սալջարդի համար վիրահատության կարիք չէր եղել: Գառնիկ Ավետիսյանը, ով սրունքի բաց կոտրվածք էր ստացել, ևս բարեհաջող վիրահատության է ենթարկվել:
Հուլիսի 22-ին՝ առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում, ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել էր ականապատ տարածքում: Մեքենայում գտնված 4 անձանցից մեկը տեղում մահացել էր, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվել էին Երևան:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան