«ՀԺ». Անհայտ անձինք ջարդել և վառել են Իջևանի Սուրբ Խաչ մատուռի դուռը
Հայկական Մամուլ
Անհայտ անձինք ջարդել և վառել են Իջևանի Սուրբ Խաչ մատուռի դուռը, ինչպես նաև վնասել մատուռի նորոգմանը վերաբերվող արձանագրությունը: Հետաքրքիրն այն է, որ արձանագրության վրայից ջնջվել է «Սուրբ Խաչ» գրությունը, ինչպես նաև մատուռի նորոգումը ֆինանսավորած բարերարներից մեկի ազգանունը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել են. որ տեղի ունեցածի մասին ոստիկանությունը որևէ արձագանք չի ստացել:
Սա նշանակում է. որ այս պահի դրությամբ քրեական գործ հարուցված չէ. նյութեր չեն նախապատրաստվում: Մատուռը իջևանցիների շրջանում հայտնի է որպես Խաչ և խորհրդային տարիներին եղել է քաղաքի միակ սրբատեղին, որովհետև խորհրդային Իջևանում ոչ մի գործող եկեղեցի չի եղել:
Շարունակությունը` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան