Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ Մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետը ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներ Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները. պատգամավոր Ավելի քան 800 փրկարար պայքարում է կրակի դեմ Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ ուսումնական զորամասեր, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանը Միրզոյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահին Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» «Հրապարակ»․ Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում 

«Մանկական Նոր ալիքի» մասնակից Դավիթ Վարդանյանը երազում է Հայաստանին հաղթանակ բերել

Գիտություն և Մշակույթ

«Մանկական Նոր ալիք 2014» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ, 12-ամյա Դավիթ Վարդանյանը պատրաստվում է մի քանի օր անց մեկնել Ղրիմ՝ մասնակցելու հեղինակավոր մրցույթին: Երաժշտական տոնը կանցկացվի Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում, օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը:

«Մանկական նոր ալիք 2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, կանցկացվի մրցանակաբաշխության ու փակման արարողություն:

Հուլիսի 30-ին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում 12-ամյա Դավիթ Վարդանյանը նշեց, որ աշխատում է ծանր և հագեցած ժամանակացույցով:

«Պարապում եմ իմ սիրելի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի և պարուսույց Քրիստինե Հովակիմյանի հետ: Շատ լավ եմ տրամադրված' մարտական, պիտի փորձեմ հաղթել: Բոլոր մրցույթների արդյունքներն անկանխատեսելի են, սակայն ամեն մեկը գնում է հաղթելու կամ լավ ելույթ ունենալու երազանքով: Ես երազում եմ Հայաստանիս հաղթանակ բերել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Վարդանյանը:

Պատանին մրցութային երկու օրերին հանդես կգա Արտյոմ Հակոբյանի «Լուսավորական» և Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգերով, սակայն հնարավոր է, որ Ղրիմում երգերը փոփոխվեն: Դավիթի կարծիքով՝ մրցույթի բոլոր մասնակիցներն էլ արժանի են հաղթանակի, և բոլորն էլ իր մրցակիցներն են: «Երգն ինձ համար կյանք է, սակայն մասնագիտություն դեռ չեմ ընտրել»,- նշեց Դավիթը:

Երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ընդգծեց, որ Դավիթի հետ սկսել է աշխատել մեկ տարի առաջ, երբ պատանին ցանկանում էր մասնակցել «Մանկական Եվրատեսիլին»:

«Այնուհետև շարունակեցինք աշխատել, և երկրորդ կարևոր մրցույթը «Մանկական Նոր ալիք 2014»-ն էր: Երկրորդ փորձից մեզ հաջողվեց ներկայացնել Հայաստանը, և մենք շատ ուրախ ենք: Երգերը վերջնական չեն, Դավիթի հետ պատրաստել ենք նաև Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ», ինչպես նաև Սիրուշոյի «Պռեգոմեշ» ստեղծագործությունները»,-փաստեց Կյոկչյանը:

Պրոդյուսերը համոզված է, որ Դավիթը մեծ ձգտում ունի և հաղթելու իրական շանսեր: «Բայց այս մրցույթում մարդկային գործոնն էլ է կարևոր: Եթե հաջողությունը մեր կողմից լինի, վստահ եմ, որ Դավիթը կհայտնվի հաղթական եռյակում, ինչու ոչ՝ կհաղթի»,- հավելեց նա:

Պարուսույց Քրիստինե Հովակիմյանն ընդգծեց, որ Դավիթի ելույթների համար հատուկ պար չի բեմադրվելու, պարզապես իրենք աշխատում են տղայի ճկունության և բեմական ճիշտ պահվածք ձևավորելու վրա: «Շատ աշխատասեր տղա է, կարծում եմ, որ հաջողություն կունենա»,- նշեց Հովակիմյանը:

Դավիթ Վարդանյանը կմասնակցի նաև հայաստանյան «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի նախըտրական փուլին, եթե հայտերի ընդունման ժամկետները երկարաձգվեն, եթե ոչ՝ ապա կփորձի հաջորդ տարի:

Ասուլիսի ավարտին Դավիթը շնորհակալություն հայտեց բոլոր աջակիցներին, հատկապես' Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին, ով մշտապես աջակցել է իրեն:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին, Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած' ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիքը», որի առաջին մրցույթը տեղի է ունեցել այդ տարվա նոյեմբերի 28-ին և 29-ին, Մոսկվայում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՄի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետըՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներԳործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները. պատգամավորԱվելի քան 800 փրկարար պայքարում է կրակի դեմՊապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ ուսումնական զորամասեր, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանըՄիրզոյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահինԱյսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն էՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԲյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»«Հրապարակ»․ Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացելԵրևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվելԿյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Լիբանանը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղապահներՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնին
Ամենադիտված