Անհրաժեշտության դեպքում օմբուդսմենը Լևոն Հայրապետյանի գործով կդիմի ՌԴ իր գործընկերոջը
Հասարակություն
Հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի գործը գտնվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում, և այս պահին գրասենյակի մասնագետներն ուսումնասիրում են ՌԴ Քրեական օրենասգիրքն ու միաժամանակ համապատասխան վերլուծություններ կատարում գործի և Հայրապետյանի առողջական վիճակի հետ կապված: «Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և եթե անհրաժեշտություն առաջանա, ապա Կարեն Անդրեասյանը կդիմի ՌԴ իր կոլեգային: Սակայն այստեղ խնդիրը հիմնականում վերաբերվում է կալանավորմանն ու խափանման միջոցի փոփոխմանը, և այդ հարցի լուծումը դատարանի իրավասության տակ է գտնվում և այս առումով Օմբուդսմենի գրասենյակը իրավասության չունի: Եթե մենք ստանանք լուրեր, որ կալանավայրում խախտվում են Լևոն Հայրապետյանի իրավունքները կամ նրա հանդեպ կիրառվում են խոշտանգումներ, ապա ՄԻՊ գրասենյակն իր իրավասությունների շրջանակում ամեն ինչ կանի հայազգի գործարարին աջակցելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՄԻՊ գրասենյակի Արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանը:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լևոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմաննի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լ ևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:
Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպ ություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան