«ՀԺ». Նախկին նախարարը հնարավոր չի համարում սահմանադրական հանրաքվեի տեղի չունենալը
Հայկական Մամուլ
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում, ըստ էության, հնարավոր չի համարել, որ սահմանադրական հանրաքվեն տեղի չունենա:
«Ինքս այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ տրամաբանությունը թերևս հուշում է, որ եթե իսկապես ձևավորված լիներ հանրաքվեից հրաժարվելու նախնական որոշում, ապա նախագծի քննարկման ժամկետները երկարացնելու անհրաժեշտություն չէր ծագի»,- ասել է Գևորգ Դանիելյանը:
Նա նաև հայտնել է, որ հանձնաժողովն արձակուրդ չի գնալու և շարունակում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները, որոնց մարզային փուլն օրերս ավարտվեց: «Հանգստանալու մասին դեռ վաղ է խոսել»,- թերթի փոխանցմամբ ասել է Դանիելյանը։
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան